Հոկտեմբերի 23 2019
22222

Էրազմուս + դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում ԵՄՀ-ում դասավանդում է Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի դասախոսը

Ս․թ․ հոկտեմբերի 22-ին Էրազմուս + դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի հետազոտող Բրան Բարալ Բուկետան անցկացրեց  առաջին բաց դասախոսությունը՝«Նախկին և նոր պետական կառավարման համակարգերի տարբերությունները» թեմայով:

Հանդիպման սկզբում բանախոսը ներկայացրեց պետական կառավարման համակարգի զարգացման փուլերի պատմական ակնարկը՝ անցում կատարելով նախկին ավանդական կառավարման համակարգից ներկայիս կառավարման համակարգին։ Իր հետազոտության մեջ Բրանը անդրադարձավ նաև ժամանակակից բյուրոկրատիայի հիմնական սկզբունքներին և առանձնահատկություններին՝ զուգահեռներ անցկացնելով Մաքս Վեբերի տեսության հետ, խոսեց վերջինիս ուժեղ և թույլ կողմերի մասին։ Որպես օրինակներ՝ բանախոսը առանձնացրեց Մեծ Բրիտանիայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Սկանդինավյան երկրների պետական կառավարման մոդելները, այս երկրներում  համակարգի զարգացման փուլերը և իրականացրած բարեփոխումները։

Իր հետազոտական վերլուծության մեջ Բրանը ներկայացրեց նաև պետական կառավարման համակարգի բարեփոխման ուղիները և կառավարման նոր համակարգի իր մոտեցումը, առանձնացրեց վերջինիս 48390418 343111619851652 7901098988219138048 nառանձնահատկությունները։

Նշենք, որ Բրանի հետ վերջին դասախոսությունը կլինի վաղը՝ ս․թ․ հոկտեմբերի 24-ին, «Պետական և մասնավոր համագործակցություն. Գործընկերություններ» թեմայով։