Հոկտեմբերի 21 2019
IMG 5607 1

Չեխիայի Մասարիկի համալսարանի հետազոտողը ներկայացրեց իր հետազոտության արդյունքները Եվրասիա միջազգային համալսարանում

Չեխիայի Մասարիկի համալսարանի հետազոտող Կրիստինա Տրոնեկովան «Vishegrad fund» ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանում է։

Այսօր՝ ս․թ․ հոկտեմբերի 21-ին, Կրիստինա Տրոնեկովան ներկայացրեց «Հոգևորի դերը և կյանքի որակը աշխարհում միջմշակութային համատեքստում» ատենախոսության շրջանակներում կատարած իր հետազոտության արդյունքները։ Կրիստինան հետազոտությունը իրականացրել էր Չեխիայում, Նորվեգիայում, Իզրայելում, Հայաստանում։ Իր զեկույցում հետազոտողը ներկայացրեց հետազոտության նպատակը, հանգամանալից մեկնաբանեց օգտագործված որակական մեթոդը, որը հայտնի է որպես ֆենոմենոլոգիական վերլուծություն, խոսեց հետազոտության ընտրանքի մեթոդների մասին, անդրադարձավ հայի, բութանացիների, նորվեգացիների, չեխերի և իսրայելցիների բարեկեցությանը և սոցիալական կյանքին` ըստ ազգային հոգևորականության և երջանկության աստիճանի, մեջբերեց վիճակագրական տվյալներ։

Մասնակիցներին հետաքրքրեց նաև Կրիստինայի հետազոտությունը տեղական մշակույթի, երջանկության և հոգևորականության վերաբերյալ, ինչի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում: