Ս․թ․ հոկտեմբերի 16-ին Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի և Սոցիալական ձեռներեցների դպրոցի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում «Սոցիալական բիզնեսը և ֆոնդհայթայթման ուղիները ՀՀ-ում» թեմայով, որը վարեց ս.գ.թ., փորձագետ , սոցիալական ձեռներեցների դպրոցի հիմնադիր տնօրեն Գոհար Մկոյանը։ Հանդիպմանը ներկա էին տարբեր բուհերի ուսանողներ, կազմակերպությունների աշխատակիցներ, թեմայով հետաքրքրված անձիք։
Հանդիպման սկզբում բանախոսը հարց-պատասխանի միջոցով սահմանեց «Սոցիալական ձեռնարկատիրություն» հասկացությունը, դեպքի օրինակի հիման վրա ներկայացրեց, թե ինչ սոցիալական խնդիրներ է այն լուծում և ինչ սոցիալական ազդեցություն ունի, ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում վերջինիս զարգացումը, անդրադարձավ ոլորտում իրականացված սոցիալական հետազոտություններին, սոցիալական բիզնեսի կարևորությանը, ՀՀ-ում վերջինիս հեռանկարներին։ Բանախոսը հանգամանալից խոսեց նաև ֆոնդհայթայթման ուղիների և մեթոդների մասին, նկարագրեց ավանդական և սոցիալական բիզնեսի տարբերությունները։
Ինտերակտիվ հանդիպման ավարտին մասնակիցները բանախոսին ուղեցին տարաբնույթ հարցեր սոցիալական ձեռներեցությունում ֆոնդհայթայթման առանձնահատկությունների և սոցիալական բիզնես հիմնելու լավագույն հնարավորությունների մասին։