Հոկտեմբերի 17 2019
IMG 5447

Դեղագործության ոլորտի նորարարությունները Հարվարդի համալսարանի դոկտորի ներկայացմամբ

Ս․թ․ հոկտեմբերի 15-ին Եվրասիա միջազգային համալսարանում «Նորարարությունները դեղագործության ոլորտում» խորագրով վարպետության դաս անցկացրեց «Flagship Ventures» ընկերության գլխավոր գիտաշխատող, Հարվարդ համալսարանի դոկտոր Արամ Ադուրյանը, ով մշակել է նոր համակարգեր և մոտեցումներ կենսամոլեկուլային հաջորդականության անալիզի և մոդելավորման համար: Հանդիպմանը ներկա էին ԵՄՀ «Ֆարմացիա» մասնագիտության ուսանողները։

Իր հետազոտության մեջ դոկտոր Ադուրյանը անդրադարձել էր դեղերի հայտնաբերմանը և զարգացմանը, դեղարտադրության ներկայիս մարտահրավերներին և հնարավորություններին, ապրանքի առևտրայնացմանը, խրոնիկ հիվանդությունների կլինիկական բուժմանը և լաբորատորիաներին։ Բանախոսը հանգամանալից ներկայացրեց նաև դեղարտադրության ոլորտի քաղաքականությունը և մեջբերեց վիճակագրական տվյալներ։

Հանդիպման ավարտին թեմայի շրջանակում ուսանողները դոկտոր Ադուրյանին ուղղեցին տարաբնույթ հարցեր։