Հոկտեմբերի 15 2019
Slide1 2

Էրազմուս+ փոխանակման ծրագիր  Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանում

Սիրելի՛ ԵՄՀ ուսանողներ,

սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է    Լիտվայի Միկոլաս Ռոմերիս  համալսարանի    հետ   Էրազմուս + ծրագրի շրջանակներում   իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:

2019/2020 ուստարվա գարնանային կիսամյակի ընթացքում (3-ամիս)  հասանելի է՝

  • 1 տեղ՝ մագիստրատուրայի ուսանողների համար:

Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իրացության B2 մակարդակ:

Ծրագրի նոմինացման վերջնաժամկետն է՝  2019թ. նոյեմբերի  20-ը:

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ նոյեմբերի 10-ը հետևյալ  հասցեով՝

https://forms.gle/k37V4h6EA7WiHPnr5

Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին: