Օգոստոսի 31 2019
69252013 3320629721295528 2695268217928024064 n

ԵՄՀ-ն 2019-2020 ուսումնական տարին կմեկնարկի ս.թ. սեպտեմբերի 2-ին

Հարգելի՛ ուսանողներ,

Եվրասիա միջազգային համալսարանը 2019-2020 ուսումնական տարին կմեկնարկի ս.թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 9.30-ին, կողմնորոշման օրվա միջոցառման շրջանակում:
Այդ օրը ԵՄՀ ուսանողները կծանոթանան բուհի առաջիկա նորություններին, Աշնանային կիսամյակի դասացուցակին:

ԵՄՀ նոր ընդունված ուսանողները միջոցառման ընթացքում կստանան իրենց ավանդական փաթեթները, կծանոթանան բուհի ենթակառուցվածքներին, կգրանցվեն և կունենան էլեկտրոնային MOODLE համակարգի իրենց անհատական կոդերը:

ԵՄՀ ողջ անձնակազմը սիրով սպասում է բոլորիդ…