Օգոստոսի 02 2019
IMG 3864

Այսօր «Անգլերեն սկսնակների համար» դասընթացների առաջին հանդիպումն էր

Աշխատաշուկայի պահանջներից և Շրջանավարտների միության կողմից իրականացված հարցումների արդյունքներից ելնելով` Եվրասիա միջազգային համալսարանը իր շրջանավարտների համար նախաձեռնել է անգլերեն լեզվի անվճար ուսուցում: Դասընթացի նպատակն է` զարգացնելով ԵՄՀ շրջանավարտների անգլերենի տիրապետման հմտությունները, և նպաստել աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին համապատասխանելուն: Դասընթացը նախատեսված է սկսնակների համար և իրականացվելու է փոքր խմբերով:

Այսօր՝ ս․թ․ օգոստոսի 2-ին, մեկնարկեց դասընթացների շարքը, որը վարում է դասընթացավար Վահե Աբրոյանը։