Հուլիսի 09 2019
1234490 638327776189552 2035345389 n

Նոր հնարավորություն ուսանողների համար

«Միմինո» կամ «Կովկասը մեր միակ և ընդհանուր տունն է» ծրագրի նպատակն է նոր հարթակ ստեղծել վստահության ձևավորման և համերաշխության համար,  նպաստել Վրաստանի և Հայաստանի երիտասարդների միջև երկարատև համագործակցությանը:  Ինչը հասանելի կլինի մի շարք փոխկապակցված միջոցառումների իրականացման շնորհիվ, որոնք ուղղված են  հասկանալու, թե երկու երկրների երիտասարդներն ինչպիսի իրականության մեջ են ապրում, ընդհանուր հետաքրքրությունները և մոտեցումները այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, խաղաղաշինությունն ու երիտասարդների առաջնորդությունը:

Հայաստանից և Վրաստանից 20 երիտասարդ քաղաքագետներ և լրագրողներ  փոխադարձ այցելություններ  կկատարեն միմյանց երկրներ՝ ճամփորդելով մարզերով: Երիտասարդները հանդիպումներ և քննարկումներ կունենան հասարակության տարբեր խմբերի հետ և  կկիսվեն իրենց փորձով`  հոդվածներ գրելով ու սոցիալական կայքերում հրապարակելով, քննարկումներ կազմակերպելով, ինչպես նաև իրենց կողմից ստեղծվածբլոգում հաճախակի նյութեր հրապարակելով:

Բլոգը նաև լինելու է շարունակական համագործակցության հարթակ՝ հետաքրքիր թեմաների մասին մտքեր հրապարակելու և ծրագրում նոր մասնակիցներ ընդգրկելու համար: Բլոգը ծրագրի ամենակարևոր բաղկացուցիչ մասն է:

Երիտասարդների համագործակցությունը կնպաստի նրանց հատուկ դերի բարձրացմանը երկու երկրների համար ընդհանուր հարցերի շուրջ փոխըմբռնման ձևավորման գործումև Վրաստանի ու Հայաստանի միջև համատեղ գոյացկության ամրապնդմանը:

Հանդիպումները կայանալու են Հայաստանում ու Վրաստանում: Հայաստանում կայանալիք հանդիպումները նախատեսված են սույն թվականի հուլիսի 12-16-ը: Վրաստանում նախատեսված հանդիպումը տեղի է ունենալու օգոստոս ամսին:

Ծրագրին կարող են դիմել լրագրություն, քաղաքագիտություն, իրավագիտություն, սոցոլոգիա բաժինների 19-26 տարեկան ուսանողները:

Անգլերեն կամ ռուսերեն լեզվի իմացությունը պարտադիր է:

Հայտերը ընդունվում են մինչև հուլիսի 11-ը ժամը` 18:00:

Ծրագրերին մասնակցության դիմումները կարող եք ուղարկել democracytoday2016@gmail.com հասցեին:

Ե’վ Հայաստանում, և’ Վրաստանում մասնակիցները ընտրվելու են հարցազրուցի արդյունքում:

Մասնակիցների ծախսերը հոգում է ծրագիրը: