Հունիսի 22 2019
64790553 3126600854031750 1353627302033883136 n

Երևանում ամփոփվեց միջազգային ուսանողական գիտաժողովը

2019 թ․ հունիսի 22-ին ավարտվեց Եվրասիա միջազգային համալսարանում կազմա­կերպված «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» խորագրով երկօրյա միջազգային ուսանողական գիտաժողովը։ Ավելի քան ութսուն երիտասարդ գիտնականներ և երեսուն բանախոս ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից, Ռուսաստանի Դաշնությունից առաջարկեցին համաշխարհային անվտանգու­թյանն ուղղված նորարարական մոտեցումներ։ Ամենամյա երրորդ միջազգային գիտաժողովը այս տարի ևս միավորեց բանախոսների և մասնակիցների տարբեր խմբերի՝ ի դեմս առաջատար գիտնա­կանների, հայտնի քաղաքական վերլուծաբանների, քաղաքա­կանություն մշա­կողների և քաղաքական գործիչների, որոնք երկու օրերի ընթացքում, ինտերակտիվ հանդի­պումներով ապահովեցին ակադեմիական աշխարհի և քաղա­քականության կապը։

Երրորդ գիտաժողովը նշանակալից էր, քանի որ համընկավ նաև «Թավշյա հեղափոխության» հետ՝ ապահովելով թեմային վերաբերող առանձնահատուկ զեկույցների շարք, որոնք ներկայացվեցին Երևանի պետական համալսարանի և Հայաստանի Ամերիկյան համալ­սարանի դասախոսների կողմից։  Ավելին, ՀՀ խորհրդարանի անդամները, այդ թվում Մարիա Կարապետյանը և Միքայել Զոլյանը, ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարարի պաշտո­նակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը և այլոք համախմբվեցին «Հայաստանի թավշյա հեղափոխությունը համաշխարհային ժողովրդավարության անկման համատեքստում» թեմայով քննարկման շուրջ։ Առաջին օրը  մասնակիցների հետ հանդիպեց և ելույթ ունեցավ նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը։

Հատուկ կարևորելով գործնական զեկույցները՝ գիտաժողովի յուրաքանչյուր օրը ներառեց մասնագիտությունների զարգացման կարևորագույն երկու կլոր սեղան-քննարկումներ․ առաջինը նվիրված էր քաղականության մշակմանը և հանրայնացմանը, երկրորդը՝ գրավոր խոսքի զարգացմանը, որը վարեց  ԱՄՆ Սթոնհիլ համալսարանի պրոֆեսոր Թոդ Գերնեսը։

Այս գիտաժողովը նաև  հնարավորություն տվեց  ուսանողներին զարգացնելու և ամրա­պնդե­լու իրենց հետազոտական հմտությունները, ինչպես նաեւ արդյունավետ ուսուցման, քաղաքականության մշակման և հանրային ներկայացման ոլորտներում զարգացնել ջատագովության հմտությունները եւ մասնագիտական զարգացման հնարավորություններ:

Հավելենք, որ հայաստանյան համալսարանների, ԱՄՆ-ի Սթոնհիլ համալսարանի մի խումբ ուսանողներ ներկայացրին տպավորիչ զեկույցներ տարբեր թեմաներով․ այդ թվում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, կոռուպցիան և բռնությունը, մարդկանց թրաֆիքինգը, կլիմայի փոփոխության անվտանգության հիմնախնդիրները, գենդերային հարցերը և կապը խաղաղության հետ, ինչպես նաև սիրիացի փախստականներին ուղղված մարտա­հրա­վերները: