Հունիսի 13 2019
k 8ZNxykPVM 1

ARES-ի վարկանշավորման սանդղակում Եվրասիա միջազգային համալսարանը 7-րդն է ՀՀ բուհերի շարքում

2Եվրոպական ARES-ի (Academic Ranking of World Universities: European Standard) բուհերի համաշխարհային ամենամյա վարկանշավորման արդյունքներով՝  հայաստանյան բուհերի շարքում այս տարի Եվրասիա միջազգային համալսարանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Այս տարվա  ARES-ի վարկանշավորման սանդղակում հայտնվել է Հայստանի Հանրապետության  32 բարձրագույն ուսումնական հաստատություն: ARES-ի համալսարանների վարկանշավորման նպատակն է ազգերի ձեռբերումների և կատարողականի բարձրացումը, սոցիալական հմտությունների զարգացումը, որոնք նպաստում են տվյալ երկրի հասարակության առաջընթացին և համընդհանուր զարգացմանը:  Գնահատումն իրականացնելիս ARES-ը հաշվի է առել հետևյալ չափանիշները․ կրթության որակ, հետազոտություն, նորարարություն, գործատուների հետհամագործակցություն, սոցիալ-տնտեսական ցուցանիշներ։

Յուրաքանչյուր բուհի գնահատականը հաշվարկելու համար ARES-ը սահմանել է հինգ բալանոց սանդղակ. A – բարձր որակի չափանիշներ, B – լավ որակի չափանիշներ, C – բավարար որակի չափանիշներ, D – հայտնաբերվել են լուրջ բացթողումներ, F – որակյալ կրթության բացակայություն:

ARES-ը օգտագործում է եվրոպական չափանիշները, որոնք արժանացել են ուսանողների, դասախոսների, բուհերի ղեկավարության, գործատուների և կառավարության վստահությանը։

Աղբյուրներ՝ Европейская Научно-Промышленная Палата

https://aresranking.wixsite.com/mysite/home