Հունիսի 05 2019
IMG 1209 11

Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնի «Ամառային դպրոց 2019»

Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնը «Պատանի իրավաբանի» և «Պատանի դիվանագետի» դասընթացների 2018-2019 ուստարվա շրջանավարտների, ինչպես նաև բոլոր ցանկացողների համար կազմակերպում է քաղաքաիրավական ոլորտում բիզնես հմտությունների զարգացման «Ամառային դպրոց 2019»։

Ծրագրի նպատակը․
• Քաղաքաիրավական ոլորտի վերաբերյալ մասնագիտական գիտելիքների ուսուցում
• Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում

Դասընթացները կանցկացնեն եվրոպական համալսարաններում վերապատրաստված մասնագետներ։

Ծրագրային ոլորտներ.
ԲԻԶՆԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ
 Ինչպես ստեղծել սեփական ընկերությունը և վարել այն
 Բրենդի մշակում և գրանցում
 Իրավական մտածելակերպի ձևավորում

ԲԻԶՆԵՍ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 Բիզնես բանակցություններ
 Քաղաքականություն և բիզնես
 Տարածաշրջանային բիզնես ծրագրերը և ՀՀ-ը
 Հայկական Սփյուռքի դերը ՀՀ քաղականության վրա

ԲԻԶՆԵՍ ԱՆԳԼԵՐԵՆ
 Հաղորդակցման և ինքնաներկայացման հմտություններ
 Մասնագիտական խոսքի կառուցում
 Բիզնես բառապաշարի ձևավորում
 Բիզնես էթիկետ

Նախատեսված են նաև ուսումնամարզական պարապմունքներ և մասնագիտական այցելություններ, հանդիպումներ և այլ գիտաժամանցային միջոցառումներ։

Մեկնարկը՝ հունիսի 24-ին` ժամը 12:00-15։00, 501 լսարանում
Գրանցվելու վերջնաժամկետ՝ հունիսի 22
Հանդիպման տևողությունը՝ 4 շաբաթ (12 հանդիպում, 36 ժամ)։
Արժեքը՝ 20 000 ՀՀ դրամ։
Գրանցվում ենք՝ ԱՅՍՏԵՂ
Էլ. hասցե՝ info@eiu.am, ani.hovasapyan@eiu.am