Եվրասիա միջազգային համալսարանում ավարտվեցին բակալավրիատի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։
Հաձնաժողովների նախագահների խոսքերով՝ աշխատանքների թեմաները արդիական էին և որակական առումով բխում էին աշխատաշուկայի պահանջներից, ապագա մասնագետների մոտ ձևավորված էր հետազոտական և վերլուծական մտածելակերպ, ակնառու էին ղեկավար-ուսանող համատեղ հետազոտական աշխատանքները։ Հաշվի առնելով հատկապես ավարտական կուրսերում կազմակերպվող պրակտիկաները՝ աշխատանքների հետազոտական խնդրները սահմանված էին աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։
Եվրասիա միջազգային համալսարանը շնորհավորում է իր բոլոր շրջանավարտներին և մաղթում մասնագիտական հաջողություններ: