Մայիսի 25 2019
60968633 3038608232831013 1387224464663511040 n

«Արի պարի Քոչարի» նախագիծ-ֆլեշմոբին միացավ նաև Եվրասիա միջազգային համալսարանը

60939428 3038608356164334 2348364525473890304 nՍ․թ․մայիսի 25-ին աշխարհի տարբեր անկյուններում հայերը ևս մեկ անգամ միավորվեցին, այս անգամ` Քոչարի պարելու համար:

«Արի պարի Քոչարի» համահայկական նախագիծ-ֆլեշմոբին միացավ նաև Եվրասիա միջազգային համալսարանը: Նախ «Երազ» 61087128 3038630559495447 4062556213202649088 nայգում, ապա Հանրապետության հրապարակում ԵՄՀ ուսանողները ուսի տված պարեցին հայկական ավանդական պարը:

Նշենք, որ «Արի պարի Քոչարի» համահայկական նախագիծը մեկնարկել է 2018թ.-ի մայիսի 26-ին: Այն նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 -ամյակներին: Նախագծի հեղինակները որոշել են այն շարունակական դարձնել՝ այս տարվա ծրագիրը նվիրելով հայկական մշակույթի երկու մեծերի՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: