Մայիսի 25 2019
60853984 3037821046243065 2663999082191650816 n

Մեկնարկել ենք Լոդս համալսարանում Էրազմուս + ծրագրի շրջանակներում փոխանակման ծրագրի մասնակցության դիմումների ընդունումը

ԵՄՀ ուսանողներին հայտնում ենք, որ մեկնարկել ենք Լոդս համալսարանում Էրազմուս + ծրագրի շրջանակներումerasmus 1 փոխանակման ծրագրի մասնակցության դիմումների ընդունումը։ Փոխանակումը նախատեսված է 2019 թ․ աշնանային կիսամյակի համար։ Մեկնարկը՝ հոկտեմբերի 1-ից կամ սեպտեմբերի 16-ից, եթե ուսանողը ցանկանում է ուսումնասիրել լեհերեն։

ԱՌԱՋԻՆ փուլ․
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ Հունիսի 5
Հետևյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել erasmus@eiu.am էլ․ հասցեին
1. Դիմում հայտ (ինչպես ․word, այնպես էլ ․pdf տարբերակով): Հայտը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ․ https://bit.ly/2HSUlaO
2․ Նախնական ուսումնառության համաձայնագիր։
— Ձևաթուղթը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ․ https://bit.ly/2QltLLF
— Ընդունող բուհի կողմից առաջարկվող դասընթացներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․ https://iso.uni.lodz.pl/erasmus/programmes/
3․ Մոտիվացիոն նամակ (Cover letter)
4. Տեղեկանք բուհից (ուսումնառության ծրագիրը, ձևը, կուրս, տարեթիվ)
5․ Ակադեմիական տեղեկանք
6․ Անգլերենի մակարդակի վերաբերյալ տեղեկանք։ Եթե տեղեկանք չունեք, կարող եք մասնակցել ԵՄՀ Օտար լեզուների ամբիոնի կողմից կազմակերպվող առաջիկա քննությանը, հունիսի 3-ին, ժամը՝ 11։00)
7. Նախորդ կրթության ավարտական փաստաթղթի սկանը (օրինակ՝ ատեստատ, բակալավրիատի դիպլոմ ևն)
8․ Ուսանողի մրցակցային առավելություններն արտահայտող այլ փաստաթղթեր (վկայական, գովասանագիր և այլն)
9․ Անձնագրի սկանը (նկարով էջը)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․
 Փոխանակման ծրագրին չեն կարող դիմել Բակալավրիատի 4-րդ կուրսում և մագիստրատուրայի 2-րդ կուրսում սովորող ուսանողները։ Բակալավրի առաջին կուրսի ուսանողները նույնպես չեն կարող դիմել։
 Այն ուսանողները, ովքեր չեն ներկայացնի նշյալ փաստաթղթերի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ փաթեթը, չեն մասնակցի մրցույթին։
 Կրեդիտների 51 տոկոսը ուսանողը պետք է ընտրի մեկ ֆակուլտետից (մասնագիտական), մյուս մասը կարող է ընտրել ընդունող բուհի այլ ֆակուլտետներից։
 Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։
 Փաստաթղթերն անհրաժեշտ է վերնագրել հետևյալ կերպ․ Փաստաթղթի անվանումը-ուսանողի անուն և ազգանուն, օրինակ՝ Application form_John Malkovich
 ԵՄՀ իրավասու է պաշտոնական փաստաթղթերը տրամադրել մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում, հետևաբար տեղեկանք բուհից և ակադեմիական տեղեկանք ստանալու համար խորհուրդ ենք տալիս դիմել հնարավորինս շուտ։

ԵՐԿՐՈՐԴ փուլ․
 Ընտրության երկրորդ փուլն իրականացվում է Լոդս համալսարանի կողմից՝ ԵՄՀ հանձնաժողովի կողմից ընտրված և նոմինացված 10 ուսանողներից։
 Ընդունող բուհը հնարավոր է կազմակերպի հավելյալ առցանց հարցազրույց