ԵՄՀ ուսանողական խորհուրդը հավաքվել էր մեկ տեղ հրաժեշտ տալու Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանում ուսումը շարունակող Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի ուսանողներ Ադրիան Ալվարեզ Ռոդրիգեզին և Խեսուս Սիսո Բերմուդեզին:
Օտարերկրացի ուսանողները հանդիպման հենց սկզբից նշեցին, որ Հայաստանը իրենց սրտում է և այդպես կմնա․Հայաստանում անցկացրած բոլոր հիշարժան պահերը կտանեն իրենց հետ:
Ադրիան Ալվարեզ Ռոդրիգեզը և Խեսուս Սիսո Բերմուդեզը եվրասիականների հետ կիսվեցին իրենց տպավորություններով, այնուհետև ներկայացրին ուղարկող բուհը՝ Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանը, մանրամասն անդրադարձան համալսարանում ուսանելու առանձնահատկություններին, առավելություններին, պատասխանեցին ուսանողների կողմից հնչեցված տարաբնույթ հարցերին:
Օտարերկրացի ուսանողները շնորհակալություն հայտնեցին համալսարանին իրենց ջերմ ընդունելության և բոլոր հարցերին արագ արձագանքելու պատրաստակամության համար:
Հրաժեշտը եզրափակվեց հայ ուսանողների կողմից պատրաստված հայկական, ավանդական գաթայի համտեսով: