Մայիսի 17 2019
60654047 310369329905773 4200684547580362752 n

«Ստեղծագործական մտածելակերպ» թեմայով սեմինար-պարապմունք Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանում

60640050 2149535515095125 1660331642490716160 nԵվրասիա միջազգային համալսարանը, նպատակ առաջադրելով բարձրացնել բուհի հասարակական պատասխանատվությունը և նպաստելով սովորողների մասնագիտական կարողությունների խորացմանը, այսօր՝ ս.թ. մայիսի 17-ին, 60573864 397192224341600 7283926906636861440 nկազմակերպվեց հերթական սեմինար-պարապմունքը այս անգամ Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանում: «Ստեղծագործական մտածելակերպ» թեմայով սեմինարը վարեցին Եվրասիա միջազգային համալսարանի կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը և Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի պատասխանատու Արմինե Մանասյանը:

Թեմայի շրջանակներում տեսական նյութին զուգահեռ կազմակերպվեցին նաև ինտերակտիվ խաղեր: Ներկաների կողմից բարձրաձայնվեցին մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում ուսումնարանի ղեկավարությանը՝ ջերմ հյուրընկալության և ակտիվ համագործակցության համար: