Ապրիլի 30 2019
IMG 8984

Վալենսիա համալսարանի (Իսպանիա) ֆիզիոլոգիայի ֆակուլտետի ներկայացուցիչները փորձի փոխանակում իրականացրին ԵՄՀ-ում

IMG 8967Ս․թ․ ապրիլի 22-26-ը Եվրասիա միջազգային համալսարանում էին Վալենսիա համալսարանի (Իսպանիա) Ֆիզիոլոգիայի ֆակուլտետի դոկտոր Մարիա Պասկուալ Մորան և նույն ֆակուլտետի լաբորատորիայի ասիստենտ Մարտա Պիկերես IMG 8592Ֆրանկոն, որոնք Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակում մեկ շաբաթ Եվրասիա միջազգային համալսարանում իրականացրին փորձի փոխանակում։

Մարիա Պասկուալ Մորան ԵՄՀ-ում անցկացրեց երկօրյա դասախոսություն «Պտղի ալկոհոլային սպեկտորի խանգարումների (FASD) մոդելում TLR4 իմունային արձագանքի դերը ուղեղային ալկոհոլային դիսֆունկցիաների դեպքում» և «Ալկոհոլի չարաշահման IMG 8711դեպքում դեռահասների և կենդանիների իմուն համակարգերի արձագանքների գենդերային տարբերությունները։ TLR4 դերը» թեմաներով։ Ինտերակտիվ դասընթացները զուգակցվեցին քննարկումներով, ինչը փաստեց ուսանողների հետաքրքությունը մատուցվող նյութի նկատմամբ։

Այցի ընթացքում Վալենսիա համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին  նաև դասապրոցեսներին և լաբորատոր 58376827 1634191873392529 6275285160367751168 nաշխատանքներին։ Վերջիններս առանձնակի կարևորեցին դասի ընթացքում տեսականի, ցուցադրականի և փորձնականի համադրումը, իսկ լաբորատոր աշխատանքների ժամանակ ընդգծեցին ուսանողների հետաքրքրությունը փորձին տեսական մասի erasmus 1քննարկման և վերջիններիս պատասխանատվությունը լաբորատոր աշխատանքի իրականացման ընթացքում:

Մեկշաբաթյա այցելության ընթացքում օտարերկրյա ներկայացուցիչները ԵՄՀ ուսանող-մենթորների ուղեկցությամբ այցելեցին թանգարաններ, մշակութային կենտրոններ, տեսարժան վայրեր Երևանում և Հայաստանում։

Ծրագրի ավարտին ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի հետ  Մարիա Պասկուալ Մորան և Մարտա Պիկերես Ֆրանկոն կիսվեցին իրենց տպավորություններով։ Ռեկտորը կարևորեց վերջիններիս փորձի փոխանակումը ԵՄՀ-ում՝ որպես կրթական գործընթացների բարելավման  ուղի և համոզմունք հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական։