Մարտի 24 2019
55218838 2891658850859286 765404713070886912 n

Հայկական գորգագործության ակունքները բացահայտում են Եվրասիա միջազգային համալսարանի եվրոպացի ուսանողներն ու հետազոտողները

53766490 2891658710859300 1807193213044260864 nՀայկական գորգագործությունը ամենահին արհեստներից մեկն է: Գորգարվեստին վերաբերող մեզ ամենահայտնի նմուշը Պազիրիկ կոչվող գորգն է։ Ք.ա. 5-րդ դարով թվագրվող արվեստի այս գործը հայտնաբերվել է 1949 թ.՝ Լեռնային Ալթայի Պազիրիկ 55458256 2891658930859278 1724796838155911168 nկուրգանի դամբարաններից մեկում։ Այն շուրջ 25 դար մնացել է սառած դամբարանում: Գորգը հայտնաբերած Սերգեյ Ռուդենկոն գտնում էր, որ այն գործվել է Արարատյան (Վանի) թագավորությունում: Գերմանացի ուսումնասիրող Ուլբրիխտ Շուրմանը նույնպես արվեստի այս գլուխգործոցը վերագրում է հայկական մշակույթին, քանի որ այն գործված է եղել կրկնակի (հայկական) հանգույցով և օգտագործվել է որդան կարմիր ներկը: Այս փաստը բացահայտել են նաև Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանի մասնագետները, որտեղ էլ խնամքով պահպանվում է աշխարհի ամենահին գորգը։
Ս.թ. մարտի 22-ին Եվրասիա միջազագային համալսարանի ռեկտոր Ս.Օհանյանի գլխավորությամբ իրականացվեց այց «Մեգերյան կարպետ Հայաստան» ընկերություն: Այցի հիմնական նպատակն էր եվրոպացի ուսանողներին և հետազոտողներին ավելի մոտից ծանոթացնելու հայկական ակունքներին ու առավել 55764186 2891659387525899 4540206977959067648 nբացահայտելու աշխարհի ամենահին երկրներից մեկի պատմությունը: «Մեգերյան կարպետ Հայաստան» ընկերությունում ԵՄՀ թիմին դիմավորեց անձամբ «տան տերը»՝ պարոն Մեգերյանը, որը ողջունեց այսօրինակ նախաձեռնության համար, իսկ ռեկտոր Ս.Օհանյանը 55853833 2891659060859265 4550959518778916864 nբոլորի անունից հայտնեց շնորհակալություն պարոն Մեգերյանից կատարած լայնածավալ աշխատանքի և հայկականը միջազգային մասշտաբներով տարածելու ու ճանաչելի դարձնելու համար, և վստահություն հայտնեց, որ այսօրինակ նախաձեռնությունները բուհի կողմից կլինեն շարունակական:
Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացան գորգարտադրությանը, ներկա գտնվեցին և անձամբ մասնակցեցին գորգագործությանը, ականատես եղան գորգի հարդարման գործընթացին, լսեցին հետաքրքրիր փաստեր հայկական գորգի պատմությունից, համտեսեցին հայական լավաշից: Այցը ամփոփվեց հայկական կերակրատեսակների համտեսով: