Մարտի 25 2019
54435067 395117247884100 2229211970790227968 n

ԵՄՀ հենակետային վարժարանի և «Պատանի դիվանագետի» դպրոցների աշակերտների հերթական այցը․  Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանություն

55496001 2296904647038234 9168766368114278400 n

Ս.թ. մարտի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի և «Պատանի դիվանագետի»  դպրոցի աշակերտները այցելեցին  Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանություն։

Այցի շրջանակում աշակերտները հանդիպեցին Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ալիա Մահմուդ Սալմանին, որը հանգամանալից ներկայացրեց դեսպանատան գործունեությունը Հայաստանում, անդրադարձավ հայ-իրանական բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև դեսպանի աշխատանքային գործունեությանը։ Դեսպան Ալիա Մահմուդ Սալմանին աշակերտները ուղղեցին տարաբնույթ հարցեր:

Հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն էր։

Բովանդակալից և ակտիվ հանդիպումն ավարտվեց դեսպանի հետ լուսանկարով։