Մարտի 22 2019
IMG 6491

Հանդիպում «HARMONY ծրագրի մոնիթորինգային այցի ազեցությունը» խորագրով

IMG 6472

Ս.թ. մարտի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «HARMONY ծրագրի մոնիթորինգային այցի ազեցությունը» խորագրով հանդիպում, որը ներկայացրեց ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը։ Հադիպմանը մասնակցում էին Հայաստանում Էրազմուս Պլյուս Ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան,  ծրագերի պատասխանատու  Էդիթ Սողոմոնյանը, ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ Անգելինա Հովհաննիսյանը, ԵՄՀ ստորաբաժանումների պատասխանատուները։ Ա․Օհանյանը հանգամանալից ներկայացրեց բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման ծրագրի (HARMONY) շրջանակներում իրականացրած հետազոտությունների արդյունքները: Իր զեկույցում Ա․Օհանյանը մանրամասն խոսեց ԵՄՀ Միջազգայնացման ռազմավարական ծրագրի 5 խոշոր բաղադրիչների մասին․Կառավարման և աշխատակազմի միջազգայնացում, Արտագնա և ներգնա IMG 6471ուսանողական շարժունակության խթանում և միջազգային ուսանողների թվի աճ, Ուսումնական պլանների և կրթական միջազգայնացում, Հետազոտության միջազգայնացում և միջազգային համագործակցության ընդայնում, ԵՄՀ միջազգային տեսանելիության բարձրացում։ Վերոնշյալ բաղադրիչների շուրջ մասնակիցների կողմից ծավալվեց ակտիվ քննարկում, որի շրջանակներում ներկայացվեցին առաջարկություններ։ Դիտարկելով ծրագիրը IMG 6485որպես լավագույն փորձ՝ պայմանավորություն ձեռքբերվեց տարածել այն հայկական բուհերի շրջանում՝ կազմակերպելով հանդիպում Կրթության և գիտության նախարարության և Ծրագրի համագործակից անդամների հետ միասին։

Հավելենք, որ ծրագրի շրջանակում արված հետազոտությունների արդյունքների շարքը ներառում է բարձրագույն կրթության միջազգայնացմանն ուղղված Արևելյան և Արևմտյան Եվրոպայի գործողությունների պլանը, բարձրագույն կրթության և հետազոտության ոլորոտում ազգային քաղաքականության վերլուծությունը, գործընկեր երկրների բարձրագույն կրթության միջազգայնացման փուլային վերլուծությունը, միջազգայնացման ռազմավարության գործիքները: