Եթե ակտիվ ես, ցուցաբերում ես ստեղծագործ և յուրահատուկ մոտեցում, սիրում ես զբոսնել և բացահայտել աշխարհի ամենահին քաղաքը, ապա այս մրցույթը հենց քեզ համար է․
Եվրասիա միջազգային համալսարանի Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժինը հայտարարում է մրցույթ` «ՖՈՏՈԶԲՈՍԱՆՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ» խորագրով.
Մրցույթի պահանջներն են․
Լուսանկարները՝
- պետք է արված լինեն ԲԱՑԱՌԱՊԵՍ քաղաքամայր Երևանում,
- պետք է ներկայացվեն պարտադիր ՏՊԱԳՐՎԱԾ՝ 13 x 18 չափի,
- չպետք է ենթարկվեն տեխնիկական որևէ միջամտության,
- պետք է ներկայացվեն ՄԻԱՅՆ հեղինակային լուսանկարները (արգելվում է ներկայացնել այլոց կողմից արված լուսանկարներ),
- չպետք է պարունակեն վարկաբեկող տարրեր,
- չպետք է ներբեռնված լինեն ինտերնետային կայքերից։
Մասնակիցները կարող են ներկայացնել մինչև 3 լուսանկար,
Լուսանկարները ներկայացնելիս պարտադիր է նշել նկարին Ձեր կողմից տրված թեման, որը պետք է բխի մրցույթի խորագրից, ինչպես նաև հեղինակի անունը, ազգանունը և հեռախոսահամարը:
Գնահատման ժամանակ հավասարապես հաշվի կառնվեն գաղափարի յուրահատկությունը և ներկայացված պահանջներին համապատասխանելիությունը։
Լուսանկարները պետք է ներկայացնել ԵՄՀ Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժին մինչև 2019թ․ապրիլի 3-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2019թ․ապրիլի 8-ին։
Հաղթող լուսանկարը կտեղադրվի Եվրասիա միջազգային համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում և կայքում, իսկ հեղինակը կարժանանա հատուկ մրցանակի։
Այնպես որ, ՇՏԱՊԻ´Ր ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԵՎ ԼԻՆԵԼ ԱՌԱՋԻՆԸ: