Մարտի 15 2019
Image 27

ԵՄՀ հենակետային վարժարանի, «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների աշակերտների հերթական այցը՝ այս անգամ  ՀՀ Փաստաբանների պալատ

Image 28

Ս.թ. մարտի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի, «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների աշակերտները այցելեցին  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ:

Այցի սկզբում աշակերտները հանդիպում ունեցան Հանրային պաշտպանի գրասենյակում, որտեղ նրանք մանրամասնImage 29 ծանոթացան Հանրային պաշտպանի ինստիտուտին: Հաջորդիվ նախատեսված էր այց ՀՀ  Փաստաբանական դպրոց, որտեղ աշակերտներին հանգամանալից ներկայացվեց դպրոցի գործունեությունը, կառավարման կառուցվածքը:

Այցը ամփոփվեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ հանդիպմամբ, որի ժամանակ վերջինս ներկայացրեց պալատի գործունեությունը, խոսեց փաստաբանի գործունեությունից, մասնագիտական դժվարություններից, էթիկայի կանոններից, անդրադարձավ աղմկահարույց դեպքերին: