Դեկտեմբերի 20 2018
IMG 3130

ԵՄՀ-ն մասնակցել է կրթության, հետազոտության և նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակությանն ուղղված հետազոտություններին

Լույս է տեսել ԵՄ և գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման ծրագրի (HARMONY) շրջանակներում իրականացրած հետազոտությունների արդյունքները: Ծրագրի շրջանակներում ԵՄՀ-ն ակտիվորեն մասնակցել է հիմնարար նշանակություն ունեցող երեք հետազոտությունների իրակա­նաց­մանը և տվյալների բազայի մշակմանը, հաշվետվությունների կազմմանը, որոնք կտարածվեն երեք երկրների կրթութ­յան նախարարությունների կողմից։ Իրականացվել է քանակական և որակական հետազո­տութ­յուն:

Հետազոտությունների արդյունքների շարքը ներառում է բարձրագույն կրթության միջազգայնացմանն ուղղված Արևելյան և Արևմտյան Եվրոպայի գործողությունների պլանը, բարձրագույն կրթության և հետազոտության ոլորոտում ազգային քաղաքականության վերլուծությունը, գործընկեր երկրների բարձրագույն կրթության միջազգայնացման փուլային վերլուծությունը, միջազգայնացման ռազմավարության գործիքները: