Մարտի 07 2019
Welcome day6

ԵՄՀ աշխատակիցները «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում մասնակցում են Իսպանիայի Վալենսիա համալսարանում կազմակերպված «Կրեդիտային շարժունության երկրորդ միջազգային շաբաթին»

ASB3310

Այս օրերին՝ ս․թ․ մարտի 4-8-ը, ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ավագ մասնագետ Մարիամ Ջիլավյանը և Իրավագիտության ամբիոնի վարիչի օգնական Լիա Թևոսյանը «Էրազմուս+» միջազգային ծրագրի շրջանակներում գտնվում են Իսպանիայի Վալենսիա համալսարանում։ Վերջիններս «Բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացումը եվրոպական սահմաններից դուրս» խորագրի ներքո մասնակցում են հնգօրյա «Կրեդիտային շարժունության երկրորդ միջազգային շաբաթին»:

53325231 2330877827133872 2552436812756811776 nՎերապատրաստման դասընթացների օրակարգի շրջանակներում Մարիամ Ջիլավյանն ու Լիա Թևոսյանը ներկայացրել են ԵՄՀ փորձը, կատարել են այցելություններ հյուրընկալող բուհի տարբեր ֆակուլտետներ, մասնակցել են մի շարք հանդիպումների և քննարկումների։  Ինչպես նշում են մեր պատվիրակները, վերապատրաստման ծրագիրը հագեցած ու բազմաբովանդակ է:erasmus 1

Փոխանակման ծրագրին մասնակցում են նաև Բելոռուսի, Հյուսիսային Կորեայի, Մարոկկոյի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և այլ երկրների տարբեր բուհերի ներկայացուցիչներ։

Հավելենք, որ Եվրասիա միջազգային համալսարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն, Լիա Թևոսյանն ու Մարիամ Ջիլավյանն իրենց ձեռք բերած փորձն ու այցի արդյունքները կներկայացնեն իրենց գործընկերներին և ուսանողներին: