Մարտի 07 2019
IMG 5875

Մարտի 8․ տոն՝ նվիրված կանանց և աղջիկներին

IMG 5854Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է։ Տոնի պատմությունը գալիս է  1910 թ.-ից, երբ Կոպենհագենում կայացած աշխատող կանանց երկրորդ Միջազգային կոնֆերանսի ժամանակ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց խմբի առաջնորդը՝ Կլարա Ցետկինը, առաջ քաշեց Կանանց միջազգային տոնը նշելու գաղափարը: Ցետկինն այդ տոնի նպատակն է համարել կանանցIMG 5911 պայքարն իրենց իրավունքների համար: Ժամանակի ընթացքում տոնի քաղաքական մասը մոռացվել է, և այսօր այն նշվում է որպես գեղեցկության, քնքշության և կնոջն IMG 5898ուղղված անսահման սիրո արտահայտման օր:

Օրվա նախօրեն տոնական էր նաև Եվրասիա միջազգային համալսարանում։ Այսօր՝ ս․թ․ մարտի 7-ին ԵՄՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերվեց տոնական ցերեկույթ, որն ուղեկցվեց կանանց նվիրված ասմունքով, բարեմաղթանքներով, երգով, հյուրասիրությամբ։

Տոնական բարձր տրամադրությունն ապահովեցին իհարկե բուհի տղաները, որոնք տարատեսակ անակնկալներ մատուցեցին աղջիկներին ողջ օրվա ընթացքում։