Մարտի 07 2019
53654633 1531106933689591 4724206701224394752 n

ԵՄՀ հենակետային վարժարանի, «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների աշակերտները այցելեցին  Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանություն

53389205 475797472952801 8319014445879656448 n

Ս.թ. մարտի 6-ին Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի, «Պատանի դիվանագետի» և «Պատանի իրավաբանի» դպրոցների աշակերտները այցելեցին  Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանություն։

Այցի շրջանակում աշակերտները հանդիպեցին Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյին, որը հանգամանալից ներկայացրեց դեսպանատան գործունեությունը Հայաստանում, անդրադարձավ հայ-իտալական բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև դեսպանի աշխատանքային գործունեությանը։ Դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին աշակերտները ուղղեցին տարաբնույթ հարցեր: Հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն էր։ Բովանդակալից և ակտիվ հանդիպումն ավարտվեց դեսպանի հետ լուսանկարով։