Ս․թ․ մարտի 3-ին Եվրասիա միջազգային համալսարանի մենթորների նախաձեռնությամբ կազմակերպվեց հերթական միջոցառումը՝ այս անգամ ուղղությունը դեպի Ծաղկաձոր։ Այցի բնույթը ճանաչողական էր և միտված էր միջազգային նոր ուսանողներին՝ նաև Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրով ԵՄՀ-ում ուսումնառություն ստացող իսպանացի ուսանողներին ծանոթացնել Հայաստանի տեսարժան վայրերին, մշակութային կենտրոններին՝ վերջիններիս առավել մոտ կանգնեցնելով հայոց պատմությանն ու մշակույթին։
Ձնառատ Ծաղկաձորում անցկացրած ակտիվ ժամանցին հաջորդեց ճանապարհը դեպի կապուտակ Սևան․ ուսանողների մոտ մեծ տպավորություն թողեց Գեղամա գեղեցկուհին և նրան շրջապատող յուրօրինակ բնությունը։
Ակտիվ և բովանդակալից օրվա վերաբերյալ մասնակիցներն արտահայտեցին իրենց գոհունակությունը։
Նշենք, որ փոխանակման ծրագրերով ԵՄՀ ժամանած բոլոր ուսանողներին կցվում են մենթորներ․ ուրախ ենք արձանագրել, որ որպես մենթոր արդեն հանդես են գալիս նաև միջազգային (օտարազգի) ուսանողները։ Վերջիններս արդեն ոչ միայն հասցրել են ինտեգրվել, այլ նաև օգնում են միջազգային մյուս ուսանողներին ճանաչելու Հայաստանը և հայերին:
Այսպիսով, հայ մենթորների կողքին Իսպանիայից և Նիգերիայից ժամանած ուսանողներին, որպես մենթոր, կցված են մեր շատ սիրելի իրաքցի ուսանողները։
Մեր մենթորներին մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նոր նախաձեռնություններ: