Սիրելի՛ ԵՄՀ դասախոսներ և աշխատակիցներ, սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Սանտիագո դե Կոմպոստելա Համալսարանի հետ Էրազմուս + ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:
2019/2020 ուստարվա ընթացքում հասանելի է՝
- 1 տեղ՝ դասավանդողների համար
- 1 տեղ՝ վարչական աշխատակիցների համար
Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իրացության B2 մակարդակ:
Ծրագիրը բաց է 2019թ. փետրվարի 25-ից մինչև մարտի 24-ը:
Դիմումի լրացման համար կարող եք այցելել հետևյալ կայք՝
http://www.usc.es/ka107/admin/
Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին: