Փետրվարի 13 2019
visegrad 1

Մրցույթային փոխանակման ծրագրի նոր հնարավորություն Վարշավայի բնական գիտությունների համալսարանում ՎԻՇԵԳՐԱԴԻ կրթաթոշակային ծրագրի շրջանակներում

1 1Սիրելի՛ ԵՄՀ մագիստրատուրայի ուսանողներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է հնարավորություն Վարշավայի բնական գիտությունների համալսարանի հետ ՎԻՇԵԳՐԱԴԻ կրթաթոշակային ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթային փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:
Կրթաթոշակը նախատեսված է մագիստրատուրայի այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են 1-4 կիսամյակ ուսումնառել Վարշավայի բնական գիտությունների համալսարանում:
ՎԿԾ առաջարկում է՝
• կրթաթոշակ 2300 եվրո մեկ կիսամյակի համար,
• ճանապարհորդական դրամաշնորհ:
Ծրագրին կարող են մասնակցել Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրատուրայի ուսանողները։
Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իմացության B2 մակարդակ:

Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ փետրվարի 20-ը հետևյալ հասցեով՝
https://goo.gl/forms/kLDrN5xjN8hYeCO52
Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին: