Հունվարի 28-ը հայկական տոնացույցի ամենահպարտ օրն է: Համայն հայությունը նշում է հայոց բանակի կազմավորման հերթական տարելիցը: Այս օրը բոլորինն է՝ սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև գեներալի, նրանց ընտանիքի անդամների, համալսարանի ուսանողների, ամեն առավոտ աշխատանքի շտապող աշխատավորի, բոլոր նրանց, ովքեր իրենց աղոթքներում խնդրում են Աստծուց խաղաղություն հայոց սահմանին և առողջություն հայ զինվորին: Արդեն 27 տարի է հայկական բանակը պաշտպանում ու անառիկ է պահում մեր պետության ողջ տարածքը:
Եվրասիա միջազգային համալսարանի ողջ թիմը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ, շնորհավորում է ողջ հայությանը անկախ պետականության վերականգնման գործընթացում ունեցած ամենամեծ ձեռքբերման՝ հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ: Այս օրը առանձնահատուկ հպարտությամբ ենք խոսում համալսարանի այն ուսանողների մասին, ովքեր ծառայում են կամ օրերս պիտի իրենց պարտքը տան հայրենիքի պաշտպանության անձնվեր գործին: Մենք հպարտ ենք ձեզնով, վստահաբար ենք քայլում դեպի հաղթանակներ գիտության ու կրթության ոլորտում, քանզի մեր թիկունքում զգում ենք ձեր ուժը: Մաղթում ենք ձեզ անփորձանք ծառայություն, խաղաղություն հայոց սահմաններին, համբերություն ձեր ծնողներին և մենք էլ, որպես ծնող, սրտի թրթիռով սպասում ենք ձեր վերադարձին:
Ապրեք, որ դուք կաք, քաջազուն տղե՛րք:
Հունվարի
29
2019
![Հայոց բանակը 27 տարեկան է 1 50989084 2769270573098115 2398128443221868544 n](https://www.eiu.am/wp-content/uploads/2019/01/50989084_2769270573098115_2398128443221868544_n.jpg)