Սիրելի՛ ԵՄՀ ասպիրանտներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի հետ Էրազմուս + ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:
Առկա է 5 տեղ՝ ասպիրանտուրայի ուսանողների համար, ովքեր 2018-2019թթ. գարնանային կիսամյակի ուսումնառությունը կիրականացնեն Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում:
Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իմացության B2 մակարդակ (իսպաներենի իմացությունը ցանկալի է):
Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ փետրվարի 5–ը հետևյալ հասցեով՝
https://goo.gl/forms/97czbENRKXT5ah8o1
Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին: