Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մրցութային հիմունքներով տրամադրում է ֆինանսական աջակցություն` երիտասարդ գիտնականների խմբերին գիտական սարք և/կամ նյութ ձեռքբերելու համար: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը և մասնագիտական աճին, ինչպես նաև` նպաստել Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժի համալրմանը: Մրցույթն իրականացվելու է ըստ «Երիտասարդ գիտնականներին գիտական սարք և/կամ նյութ ձեռքբերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման» կարգի: Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով`yssp.egac@gmail.com էլ. փոստով, վերնագրված` “equipment”: Հայտատուն նշված էլ.փոստին հայտն ուղարկելուն զուգահեռ պետք է տվյալ հայտարարության գրառման տակ թողնի հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ` անուն, ազգանուն, հայտի ներկայացման ամսաթիվ: Խնդրում ենք սույն հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններում բացառապես ներկայացնել միայն հայտեր։ Այլ բնույթի մեկնաբանությունները կջնջվեն:
Հայտերն ընդունվում են մինչև 2019թ. փետրվարի 07-ը:
Կից ներկայացվում են. – «Երիտասարդ գիտնականներին գիտական սարք և/կամ նյութ ձեռքբերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման» կարգը https://www.dropbox.com/s/4j4cmx1lfmsy7rs/%D4%BF%D5%A1%D6%80%D5%A3.doc?dl=0
Դիմում (Ձև 1) https://www.dropbox.com/s/9p1uzmv4okljutd/%D5%81%D6%87_1.docx?dl=0
Հայտ (Ձև 2) https://www.dropbox.com/s/6t9a6zj70kjts8a/%D5%81%D6%87_2.docx?dl=0
Ձև 3 https://www.dropbox.com/s/5zs2tcprkv6dv1s/%D5%81%D6%87_3.xlsx?dl=0
Նախահաշիվ (Ձև 4) https://www.dropbox.com/s/pprp5gpsfpj95to/%D5%81%D6%87_4.xlsx?dl=0
Սկզբնաղբյուր՝ https://web.facebook.com/yssp.am/?eid=ARCMoXIMy4x0aAMHsN4kz59RenE7f7iYIcq0HhnzFGSW5y-1ksDzh6DAK2ai3xL3ztn2asxRXUFyVmMT