Դեկտեմբերի 28 2018
download 5

ԵՄՀ-ն կազմակերպեց սեմինար՝ ուղղված դասախոսների գիտահետազոտական հմտությունների զարգացմանը

Ս.թ. դեկտեմբերի 24-ին Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց դասախոսների գիտահետազոտական հմտությունների զարգացմանն ուղղված սեմինար՝ «Հետազոտվող տեքստի ընթերցում և վերլուծական ունակությունների զարգացում» թեմայով, որը վարեց ԵՄՀ դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Երանուհի Մանուկյանը:download 7 1

Վերապատրաստումը բաղկացած էր երկու մասից՝ տեսական և գործնական: Տեսական մասում Ե.Մանուկյանը ներկայացրեց «մեթոդ» հասկացության սահմանումը, էությունն ու կարևորությունը՝ վերլուծական համեմատականներ անցկացնելով տարբեր տեսաբանների տեասկետների հետ: «Հաջող մեթոդի շնորհիվ կարող ենք խավարը լույսի վերածել»,- հիշատակելով անգլիացի փիլիսոփա Ֆ.Բեկոնի խոսքերը՝ Ե.Մանուկյանը ներկայացրեց մեթոդի տարբեր դասակարգումներ և մեջբերեց օրինակներ՝ ցույց տալով մեթոդի առանցքային կիրառելիությունը՝ որպես հետազոտության անցկացման կարևորագույն գործիք:download 6

Հանդիպման գործնական հատվածում մասնակիցներից յուրաքանչյուրը վերլուծեց գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտի «Ի՞նչ է լուսավորականությունը» ստեղծագործությունը և դրա հիման վրա կատարեց գաղափարների քարտեզագրում՝ առաջադրելով նյութում առկա երեք հիմնական գաղափարները: Քննարկումների հիման վրա առանձնացվեցին հիմնաբառերը:

Հիշեցնենք, որ նմանատիպ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՄՀ և այլ բուհերի դասախոսներ, ասպիրանտներ, հետազոտողներ, թեմայով հետաքրքրված անձիք: