Այսօր Եվրասիա միջազգային համալսարանը ստորագրեց համագործակցության պայմանագիր Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի հետ:
Համալսարանները, հիմնվելով կողմերի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների վրա, կհամագործակցեն և կաջակցեն միմյանց հետևյալ ոլորտներում.
ա) ուսանողների, դասախոսների, ասպիրանտների և բուհի մյուս աշխատակիցների փոխանակում`ուսանողների և ուսուցիչների շարժունակության, ուսման և դասախոսությունների այցերի կազմակերպում,
բ) հետազոտություններ` համատեղ հետազոտական նախագծերի և հետազոտական ծրագրերի կազմակերպում,
գ) կրթություն` առանձին ուսումնական դասընթացների, համատեղ կրթական ծրագրերի իրականացում, կրթական փորձի փոխանակում,
դ) սոցիալական և մշակութային՝ համատեղ սեմինարների և սոցիալական ու մշակութային կապերի ամրապնդման և զարգացման ծրագրերի իրականացում:
Հիշեցնենք, որ այս օրերին ԵՄՀ պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի նախագահությամբ, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: