Ս.թ. նոյեմբերի 27-ին ԵՄՀ կառավարման ամբիոնի դասախոս, տնտ.գիտ.թեկ. Իլոնա Ալեքսանյանի նախաձեռնությամբ «Ռազմավարական կառավարում» առարկայի շրջանակներում իրականացվեց այց Երևանի շամպայն գինիների գործարան:
Այցի հիմնական նպատակն էր դասընթացի շրջանակներում ստացած գիտելիքները ամրապնդել գործնականում՝ կազմակերպության օրինակով: Ուսանողներին ոգևորեց հիմնադիր տնօրենը, որը ողջունեց վերջիններիս՝ նոր գիտելիք ստանալու պատրաստակամությունը և ամենայն մանրամասնությամբ պատասխանեց նրանց տարաբնույթ հարցերին:
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան կազմակերպության պլանավորման, արտահանման գործընթացին, այն ռազմավարական քայլերին, որոնք իրականացվում են նոր ապրանքատեսակը արտադրական շուկա թողարկելիս: Ավարտին ուսանողների համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում վերջիններս կատարեցին հոսքագծերի դիտարկում, ծանոթացան արտադրական գործընթացին:
Հագեցած դասի արդյունավետությունը փաստեց ուսանողների ոգևորվածությունը: