Ս.թ. նոյեմբերի 13-16-ը Հայաստան էր այցելել Եվրամիության կրթական, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալություն (EACEA) ծրագրերի պատասխանատու Բելեն Էնիսոն, ով նշյալ կազմակերպության անունից իրակացնում է Էրազմուս+ Կարողությունների Ձևավորման բարձրագույն կրթական մի շարք ծրագրերի վերահսկողություն:
Հայաստանում հանդիպումներ ունեցավ կրթության ոլորտի ղեկավար անձնակազմի, ինչպես նաև ընթացիկ, ավարտված և նոր ընտրված նախագծերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում տիկին Բ. Էնիսոն դիտարկեց նախագծերի իրականացման ընթացքը և իր խորհուրդներով ուղղորդեց ծրագրերի շահագրգիռ կողմերին: Քառօրյա այցի շրջանակներում տիկին Բելեն Էնիսոն մասնակցեց նաև «Կառավարման բարեփոխումներ և համալսարանի կառավարում» CBHE- ի Կլաստերային ընթացիկ հանդիպմանը, որը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Հանդիպման նպատակն էր նկարագրել կառուցվածքների/կանոնակարգերի գործառնական իրական վիճակը, փոխանակվել գիտելիքներով և խթանել նախագծերի միջև համագործակցությունը, ընդգծել լավագույն փորձը և առաջարկել խոչընդոտների հաղթահարման ընդհանուր ուղիներ, կանխարգելել նախագծերի և կառուցվածքների համընկնումը, նպաստել շահագրգիռ կողմերի իրազեկվածության, ծրագրերի տեսանելության և ազդեցության բարձրացմանը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը, ով ներկայացրեց HARMONY ծրագրի ընթացքը, հիմնական արդյունքներն ու ազդեցությունը: Նա նաև մասնակիցներին իրազեկեց, որ նախագծի շրջանակներում վերջին հանդիպումը տեղի կունենա 2018թ. դեկտեմբեր ամսին Մոսկվայում, և որ Եվրասիա միջազգային համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչները կկազմակերպեն նախագծի վերաբերյալ տպագիր գրքի, միջազգայնացման գործիքակազմի տարածման միջոցառումը, ինչպես նաև կներկայացնեն ծրագրի շոշափելի ընդհանուր արդյունքները:
Տիկին Բելեն Էնիսոնի հայաստանյան այցի մասին մանրամասն կից հղմամբ՝ https://goo.gl/eB89t4