Նոյեմբերի 09 2018
IMG 1144

«Բենչմարքինգը՝ որպես մարքեթինգային հետազոտության գործիք». ներկայացնում է ERASMUS + միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ԵՄՀ ուսանողը

Ս.թ. նոյեմբերի 8-ին ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար՝ «Բենչմարքինգը՝ որպես մարքեթինգային հետազոտության գործիք» թեմայով, որը ներկայացրեց Erasmus+ ուսանողների միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում անցկացրած ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ադրիաննա Մարտիրոսյանը: «Ռազմավարական կառավարում» առարկայի շրջանակներում ստացած գիտելիքները Ադրիաննան կիսեց ԵՄՀ ուսանողների հետ:EU flag Erasmus vect POS 1IMG 1151

Զեկույցի սկզբում Ադրիաննան ներկայացրեց բենչմարքինգի էությունը, տեսակները, իրականացման հիմնական սկզբունքները, փուլերը, խոսեց բենչմարքինգի հետազոտության արդյունքում բացահայտված հիմնախնդիրների հաղթահարման ուղիների և առաջադրվող երկարաժամկետ նպատակների մասին, անդրադարձավ կազմակերպության մրցունակությունն ապահովող հնարավորություններին և բիզնեսի կառավարման նոր մոտեցումներին:IMG 1135 Բենչմարքինգային հետազոտության առավելություններից զատ Ադրիաննան թվեց նաև թերությունները և ներկաների ուշադրությունը հրավիրեց այն նախապայմանների վրա, որոնք նպաստում են այդ թերությունների առաջացմանը: Զեկուցողը ներկայացրեց առաջատար ընկերությունների կողմից իրականացված և տեսականորեն հաջողված համարվող բենչմարքինգի մի քանի օրինակ, ներկայացրեց նաև առարկայի շրջանակներում իր կողմից կատարված բենչմարքինգային հետազոտությունը:

Ավարտին հանդիպման մասնակիցները Ադրիաննային ուղղեցին տարաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին ինչպես զեկույցի թեմային, այնպես էլ հյուրընկալող համալսարանի դասավանդման մեթոդներին և ուսանող-դասախոս համատեղ իրականացված մարքեթինգային հետազոտական նախագծերին: