Սեպտեմբերի 07 2018
IMG 8679

Դիպլոմների հանձնման արարողություն Եվրասիա միջազգային համալսարանում

Համալսարանի դահլիճում հավաքվածների տրամադրությունը տոնական էր. առիթը՝ ամենանշանակալից դիպլոմների հանձնման իրադարձությունը: Եվրասիա միջազգային համալսարանը այս տարի նույնպես կյանքի ուղեգիր էր տալիս բազմաթիվ շրջանավարտների:IMG 8544
Արարողության սկզբում շրջանավարտներին ողջունեց ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը: Նա շնորհավորեց շրջանավարտներին և շնորհակալական խոսքեր ուղղեց համալսարանի հիմնադիրներին, դասախոսական և սպասարկող կազմին, ծնողներին ու շրջանավրտներին: Շրջանավրտներին իր խոսքն ուղղեց ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Նա ընդգծեց, որ վստահ է համալսարանի շրջանավարտների ստացած և´ տեսական, և´ գործնական մասնագիտական գիտելիքների վրա և համոզված է, որ նրանք իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն նոր պահանջներ առաջադրող և հասարակական նոր մտածողությամբ գործող աշխատաշուկայում: Այնուհետև կարևորեց ԵՄՀ-ում շարունակական բնույթ կրող շրջանավարտ-բուհ-գործատու ակտիվ համագործակցության ինտեգրացված մոդելի կիրառումը:
Շրջանավարտներին ողջույնի խոսք հղեցին իրավագիտության ամբիոնի վարիչ 

IMG 8514

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը, կառավարման ամբիոնի վարիչ դոց. Աշոտ Մարդոյանը և օտար լեզուների ամբիոնի վարիչ բ. գ. թ. Սոնա Հակոբյանը:

Դիպլոմներ էին ստանում նաև միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցած ուսանողները, որոնց թվում էր նաև նախկին ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Պետրոսյանը, ով շրջանավարտների անունից դրվատանքի խոսքեր ուղղեց համալսարանի ղեկավարությանը և հիմնադիրների խորհրդին՝ որակյալ կրթություն ապահովելու, գործնական մասնագիտական հմտություններ զարգացնելու և միջազգային մասնագիտական ուսուցման ձեռքբերման փորձի բացառիկ հնարավորություն ընձեռելու համար:
Հատուկ ընդգծենք այն փաստը, որ բակալավրիատի բազմաթիվ շրջանավարտներ ցանկություն են հայտնել ուսուցումը շարունակելու համալսարանի մագիստրոսական կրթական ծրագրերում: