Հուլիսի 16 2018
IMG 7165

Ավարտվեց «Պատանի դիվանագետի դպրոց-2018» նախագիծը

2017թ. դեկտեմբերի 1-ից մեկնարկած «Պատանի դիվանագետի դպրոց-2018» վեցամսյա նախագիծը մոտեցավ իր ավարտին: Նախագծին ներգարվվեցին տարբեր դպրոցների աշակերտներ: Մինչ դասընթացների մեկնարկը՝ կազմակերպվեց աշակերտների գիտելիքների նախնական ստուգում, որով և ազդարարվեց հետագա դասընթացների սկիզբը:IMG 7153

Եվրասիա միջազգային համալսարանում արդեն երկու տարի շարունակ կազմակերպվող «Պատանի դիվանագետի դպրոց» -ի նպատակն է  մասնագիտական կողմնորոշման շրջանակներում ձևավորել ընդհանրական գիտելիքներ դիվանագիտության վերաբերյալ, աշակերտի մեջ զարգացնել դիվանագետին բնորոշ հատկանիշներ, ուղղորդել նրան ինքնուրույն աշխատանքի՝ զարգացնելով վերջինիս նախաձեռնողականությունը:

Դպրոցի շրջանակներում որակավորված դասընթացավարներ Անի Հովասափյանի և Մերրի Շահբազյանի կողմից աշակերտների համար կազմակերպվեցին այցեր ՀՀ Սփյուռքի նախարարություն, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Փաստաբանների պալատ: Վերոնշյալ կառույցներում աշակերտները հանդիպեցին ոլորտի լավագույն

IMG 7156

մասնագետներին, ծանոթացան կառույցների աշխատանքներին, քննարկեցին պրակտիկ օրինակներ՝ հարստացնելով դիվանագիտության իրենց գործնական գիտելիքները:

Դասընթացների ժամանակ պարբերաբար

անցկացվեցին  աշակերտների գիտելիքների ընթացքիկ ստուգումներ:

Նախագծի ավարտին՝ ս.թ. հուլիսի 6-ին,  ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի կողմից մասնակիցներին շնորհվեցին վկայականներ: Ռեկտորը շնորհավորեց աշակերտներին վեցամսյա ծրագիրը փայլուն անցնելու համար, հավաստիացրեց, որ դպրոցի շրջանակներում ստացած գիտելիքները  աշակերտների՝ որպես ապագա դիվանագետ-մասնագետների կողմնորոշման լավագույն սկիզբ կհանդիսանան: