Հուլիսի 13 2018
IMG 7557

Թիմային աշխատանքից մասնագիտական կողմնորոշում «Ամառային դպրոց-2018» նախագծի շրջանակներում

Ս.թ. հուլիսի 9-13-ին հմտությունների զարգացման«Քայլ առաջ» հեղինակային ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանը իր դիմորդների համար կազմակերպեց ամառային դպրոց, որի հիմնական նպատակն էր վարժարանում սովորելու համար ձևավորել և զարգացնել անհրաժեշտ հմտություններ, ներկայացնել վարժարանի կրթական մշակույթը և ուսումնական գործընթացների յուրահատկությունները, ինչպես նաև մասնագիտության ընտրության առաջնային գործոնները:IMG 7502
Դպրոցի շրջանակներում անցկացվեցին դասընթացներ հետևյալ թեմաներով՝
• «Միջանձնային հարաբերություններ: Թիմի կառուցում» (դասընթացավար՝ ԵՄՀ Կարիերայի զարգացման և գործատուների կապի կենտրոնի ղեկավար Մերի Շահբազյան),
• «Անձնական աճի զարգացում» (դասընթացավար՝ ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Հովասափյան),
• «Առաջնորդություն» և «Ժամանակի կառավարում»(դասընթացավար՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կամավոր Վահե Սալահյան),
• «Ստեղծագործական մտածողություն» (դասընթացավար՝ ԵՄՀ Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի ղեկավար Արմինե Մանասյան),
• «Ինքնաներկայացման հմտություններ» (դասընթացավար՝ ԵՄՀ շրջանավարտ Լիա Թևոսյան),IMG 7806
• «Հաղորդակցման հմտություններ» (դասընթացավար՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կամավոր Անահիտ Մարգարյան),
• «Մասնագիտական կողմնորոշում» (դասընթացավար՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կամավոր Հասմիկ Կարապետյան),
• «Չնախատեսված իրավիճակներում որոշումներ կայացնելը» (դասընթացավար՝ ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Հովասափյան)
• «Կարծում եք` հայերեն խոսելը հե՞շտ է» (դասընթացավար՝ ԵՄՀ հենակետային վարժարանի փոխտնօրեն Սիրարփի Դավթյան)
Ամառային դպրոցի դասընթացների շրջանակներում աշակերտները ձեռք բերեցին գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, կատարեցին տարաբնույթ առաջադրանքներ, կազմակերպվեցին տարբեր խաղեր:
Դասընթացներն ընթացան ակտիվ և կառուցողական մթնոլորտում, ինչի մասին իրենց գոհունակությամբ փաստեցին աշակերտները:
Հավելենք, որ ամառային դպրոցը արդեն իսկ ավանդույթ դարձած ամենամյա նախագիծ է, որով այն իր դռներն է բացում ԵՄՀ հենակետային վարժարանի դիմորդների առջև: