Հունիսի 29 2018
36381326 2325033830855127 6007981260746522624 n

Բաց դռների օր Եվրասիա միջազգային համալսարանում

 

36305450 2325033914188452 7154738336232374272 n

Ս.թ. հունիսի 28-ին Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպվեց հանդիպում բուհի ընդունող հանձնախմբի՝ ի դեմս նախագահ, ռեկտոր Սուրեն Օհանյանի, կրթական ծրագրերի ղեկավարների և դիմորդների հետ:
Հանդիպման ընթացքում ընդունող հանձնախումբը պատասխանեց դիմորդների հարցերին, որոնք առնչվում էին բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության ընթացակարգին, բուհում սովորելու առավելություններին և միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցելու հնարավորություններին։ Առանձին քննարկումներ եղան նաև ամբիոններում, որտեղ անհատական դիմորդների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հիշեցնենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի ընդունող հանձնախմբին կարելի է դիմել նաև յուրաքանչյուր օր՝ երկուշաբթիից շաբաթ: