Մայիսի 12 2018
IMG 3194

Որակյալ ծառայությունները և սպասարկման հատկանիշները  միջազգային փոխանակման շրջանակներում

2018թ. մայիսի 11-ը Եվրասիա միջազգային համալսարանում «Հանրային կառավարման նոր մոտեցումները» թեմայով երկօրա սեմինարի երկրորդ օրն էր, որը վարեց Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի պրոֆեսոր Ռամոն Բոուզաս Լորենցոն: Հանդիպման սեմինարավարը մասնակիցներին ներկայացրեց ծառայությունների մատուցման դասական մոտեցումները, փուլերը, խոսեց ծառայությունների մատուցման ընթացքում որոշումների կայացման գործիքներից, ծառայությունների որակից, սպասարկման հատկանիշներից՝ մեջբերելով որակյալ ծառայությունների մատուցման պրակտիկ օրինակներ: Այնուհետև անդրադարձավ որակյալ ծառայությունների առանձնահատկություններին, հանրային ծառայությունների մարքեթինգին՝ հանդիպման մասնակիցներին ներկայIMG 3168ացնելով դրանց տեսական մոտեցումները և հետազոտության հիման վրա արված վիճակագրական տվյալներ:

Ավարտին պրոֆեսոր Լորենցոն ներկաների ուշադրությունը հրավիրեց Իսպանիայի Մադրիդ քաղաքում գտնվող «Պրադո» թանգարանի մասին տեսահոլովակի վրա՝ լավագույնս մեկնաբանելով թանգարանը՝ որպես հանրային կենտրոնի գործունեություն:

Հիշեցնենք, որ երկօրյա հանդիպումները կազմակերպվեցին Եվրասիա միջազգային համալսարանի և Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) համագործակցության  շրջանակներում՝ Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի համատեքստում:

Հավելենք, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցում էին տարբեր ուսանողներ և դասախոսներ: