Ապրիլի 25 2018
IMG 8593

Ինչպես հաղորդակցվել. ներկայացնում է միջազգային փորձագետը

IMG 8595

Եվրասիա միջազգային համալսարանը, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում համագործակցելով Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) հետ, 2018թ. ապրիլի 25-ին մեկնարկեց «Ինչպես հաղորդել գաղափարներ և ճիշտ հաղորդակցվել» թեմայով երկօրա սեմինարը, որը վարեց Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի պրոֆեսոր, հաղորդակցական գիտությունների թեկնածու Խոսե Ա. Նեիրա Քրուզը: Վերապատրաստման սկզբում սեմինարավարը ներկայացրեց «հաղորդակցություն» հասկացությունը՝ սահմանելով հիմնական տարրերը, այնուհետև հանգամանալից բացատրեց հաղորդակցման սկզբունքները, խոսեց բանավոր և ոչ բանավոր հաղորդակցման ձևերից՝ մասնավորապես շեշտադրելով լռությունը՝ որպես հաղորդակցման ձև, այնուհետև անդրադարձավ հաղորդակցման տարրերին՝ ներկայացնելով հարաբերական ցուցանիշներ:
Սեմինարավարի կողմից հանգամանալից ներկայացվեց հաղորդակցման մասնակիցների՝ գաղափար առաջադրողի և գաղափար ստացողի առանձնահատկությունները, բանակացությունների ընթացքում հանդիպող խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները: Վերլուծելով տրված նյութը՝ մասնակիցները ներկայացրին կոնկրետ իրավիճակներում սեփական անձի ինքնադրսևորումները, իրենց ուժեղ և թույլ կողմերը, որոնց շուրջ ծավալվեց քննարկում:
Նյութը գործնականում ընկալելու նպատակով հանդիպման ներկաները բաժանվեցին չորս խմբի, որոնք ստացան մեկ օր ժամանակ իրենց հանձնարարված իրավիճակը վերլուծելու և լուծում գտնելու համար:
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը կկայանա ս.թ. ապրիլի 26-ին՝ ժամը 13.00-ին: