Ապրիլի 16 2018
IMG 2797

Միջազգային աշխատաժողով Եվրասիա միջազգային համալսարանում

IMG 26012018թ. ապրիլի 12-13-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ միջազգային աշխատաժողով, որը իրականացվեց Եվրոպայի խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) և Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ: Աշխատաժողովը նվիրված էր «Կրթակարգի մշակում այլ առարկաների բովանդակության և լեզվի միջոցով» թեմային: Վերապատրաստումները անցկացրին ԺԼԵԿ փորձագետներ  Ֆրեդերիկ Տավաեուն և Դունյա Չամերլայնը  Ժնևի Միջազգային դպրոցից: Սեմինար-վերապատրաստումներըը, որոնց աշխատանքային լեզուն անգլերենն էր, կազմակերպվեց օտար լեզվով, մասնավորապես անգլերենով այլ առարկաներ դասավանդող մասնագետների համար, ովքեր դասավանդում են դպրոցներում, համալսարաններում կամ այլ կրթական հաստատություններում, նրանց համար, ովքեր մասնակցում են կրթակարգերի և առարկայական ծրագրերի մշակմանը:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, ով արժևորեց լեզուների իմացությունը և դրա կիրառելիությունը դասավանդման գործընթացում, իսկ ԺԼԵԿ-ի կառավարման խորհրդի կոմիտեի անդամ Լուսինե Ֆլջյանը իր զեկույցում շնորհակալություն հայտնեց Եվրասիա միջազգային համալսարանին և կարևորեց երկօրյա վերապատրաստումներին ստացած գիտելիքներն ու հմտությունները ուսանողներին և աշակերտներին հասցեագրելը: Իր հերթին ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Սոնա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ մասնավորապես միջազգային փորձագետներին մասնակցության համար, հույս հայտնեց, որ աշխատաժողովը միտված կլինի առաջադրված նպատակների իրականացմանը, և մաղթեց բոլորին արդյունավետ աշխատանք՝ այսպիսով ազդարարելով աշխատաժողովի մեկնարկը:  Վերապատրաստողներ Ֆրեդերիկ Տավաեուն և Դունյա Չամբերլայնը մասնակիցներին ծանոթացրին այնպիսի մեթոդների, որոնց կիրառումը հնարավորություն էր ընձեռում ուսանողներին միառժամանակ սովորել մասնագիտությունն ու լեզուն՝ ներկայացնելով բազմագրագիտության մոտեցումները անգլերեն լեզվի համատեքստում:

IMG 2514Ընդհանուր առմամբ մասնակիցները ակտիվ ներգրավված էին երկօրյա աշխատանքներին: Հանդիպումները ուղեկցվեցին տարաբնույթ քննարկումներով և փորձի փոխանակմամբ:

Երկօրյա աշխատաժողովը համաֆինանսավորվեց Եվրասիա միջազգային համալսարանի կողմից, ինչի կապակցությամբ ԵՄՀ օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Սոնա Հակոբյանը միջոցառման փակման ժամանակ հայտնեց հատուկ շնորհակալություն ռեկտոր Սուրեն Օհանյանին: Սոնա Հակոբյանը իր երախտիքի խոսքը ուղղեց նաև Լուսինե Ֆլջյանին՝ ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնում Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցչությունը ապահովելու համար:

Հավելենք, որ վերապատրաստումներին մասնակցեցին ՀՀ բարձրագույն և հանրակրթական ուսումնական հաստատությունների անգլերեն լեզվի մասնագետներ: