- Ընդունելության տեղերի 10% հատկացվում է մրցութային հիմունքներով անվճար սովորող դիմորդներին։
- 3,8 ՄՈԳ-ից (միջին որակական գնահատական) բարձր առաջադիմություն ունեցող բոլոր ուսանողները հնարավորություն ունեն անվճար հիմունքներով և կրթաթոշակ ստանալու իրավունքով մեկ կիսամյակ սովորել ԵՄՀ գործընկեր եվրոպական համալսարններում (հատկապես Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի, Լեհաստանի, Չեխիայի և այլն) ։
- Ուսուցման գործընթացը կազմակերպել ուսանողի համար նախընտրելի ժամանակացույցով՝ այդ թվում շաբաթ և կիրակի օրերին
- Ուսանողին իրավունք վերապահել, ըստ ցանկության, օգտվել տարկետման և ուսուցման հաջորդականության իրավունքից։
- Աշխատող ուսանողների համար սահմանել նաև ուսուցման անհատական ժամանակացույց։
- Իրավունք վերապահել ուսանողներին ուսուցման գործընթացները իրականացնել նաև օնլայն համակարգով ՝ զուգակցված առկա ուսուցմամբ։
- Թույլ տալ առանձին դասընթացների յուրացման կրեդիտներ վաստակել ՀՀ կամ այլ երկրների ուսումնական հաստատություններում։
- Մասնակցել մասնագիտական հմտությունների զարգացման կենտրոնների աշխատանքներին․ բիզնես կենտրոն, իրավաբանական կլինիկա, թարգմանչական կենտրոն, մանկավարժական դասընթացներ, դեղագործական լաբորատորիա և այլն։
- Կրթական մասնագիտական ծրագրով նախատեսված դասընթացներից զատ մասնակցել ընտրովի հատուկ դասընթացների։
- Ունենալ կրթական-հետազոտական ծրագրերով հաստատված իր անհատական ուղեգիծը ։