Մարտի 31 2018
IMG 1475 3

Զատիկը՝ ամենամեծ ու գունեղ տոնը ԵՄՀ-ում

Սուրբ Զատիկը համարվում է համայն քրիստոնյա աշխարհի ամենամեծ, հնագույն և գլխավոր տոնը: Տոնելու ավանդույթները ձևավորվել են դարեդար և փոխանցվել սերնդեսերունդ: Այդուհանդերձ, յուրաքանչյուր ազգ այն նշում է յուրովի՝ կազմակերպելով բազմազան արարողություններ:

IMG 1587Գունեղ այս տոնին նախապատրաստվել էին նաև Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները և հենակետային վարժարանի աշակերտները: Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ս.թ. մարտի 30-ին ԵՄՀ-ում կազմակերպվեց Զատիկի տոնակատարությունը: Տոնի սկիզբը ազդարարվեց խաղ-մրցույթով, որի ժամանակ հնչեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Զատիկի խորհրդին, նշանակությանը, պատմությանն ու սովորույթներին: Յուրաքանչյուր հարցից հետո պատասխաները ամփոփվեցին ժյուրիի անդամների կողմից: Խաղ-մրցույթի ավարտին հաջորդեց մեկ այլ առաջադրանք, որի ժամանակ յուրաքանչյուր կուրս պետք է ներկայացներ կուրսի անմիջական նախաձեռնությամբ կազմակերպված և յուրովի ձևավորված տոնական սեղանները: Արդյունքում, ամփոփելով երկու առաջադրանքները, ժյուրին կայացրեց որոշում և շնորհեց հաղթանակներ .

IMG 1753

առաջին տեղ՝ «իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրս

երկրորդ տեղ՝ «կառավարում» մասնագիտության 1-ին կուրս

երրորդ տեղ՝ «իրավագիտություն» մասնագիտության 2-րդ կուրս

Մնացած մասնակիցները ևս ստացան խրախուսական պարգևներ:

Բարձր տրամադրությամբ և ոգևորությամբ հագեցած օրն ամփոփվեց ազգային երգ ու պարով և հյուրասիրությամբ: