Դեկտեմբերի 25 2017
26027030 1573622416059403 1066281598 o

Եվրասիա միջազգային համալսարանում միջմշակութային Ամանոր էր

2017թ. դեկտեմբերի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանի կոնֆերենս դահլիճում ԵՄՀ Ուսանողական IMG 0193խորհրդի և Շրջանավարտների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Միջմշակութային Ամանոր-2018» միջոցառումը, որին ներգարվված էին ինչպես տեղացի, այնպես էլ միջզգային և հրավիրյալ օտարազգի այլ ուսանողներ: Միջոցառման նպատակն էր մասնակից ուսանողների աչքերով ծանոթանալ իրենց իսկ երկրի պատմությանը, մշակույթին, ազգային երգին, պարին, սովորույթներին, խոհանոցին: Որպես հյուրընկալող երկիր՝ միջոցառման հանդիսավոր բացումը իրականացրեց Հայաստանի Հանրապետությունը: Տեղացի ուսանողները,  նախքան միջոցառումը սկսելը, դիմավորեցին բոլոր օտարազգի ուսանողներին և հյուրերին՝ նվիրելով նրանց հայոց եռագույնի գույներով թևնոցներ, այնուհետև ողջունեցին, շնորհակալություն հայտնեցին՝ որպես ուսումնառության երկիր Հայաստանի Հանրապետությունը, իսկ որպես կրթության օրրան՝ Եվրասիա  միջազգային համալսարանը ընտրելու համար և վստահեցրեցին, որ ճիշտ ընտրություն են կատարել: Այնուհետև տեսահոլովակի օգնությամբ ներկայացվեց հայոց պատմությունը, աշխարհին հայտնի գյուտերը, որոնց հեղինակները եղել են հայեր, խոսվեց անվանի մարդկանց, մեր երկրի տեսարժան վայրերի  և այլնի մասին: Այնուհետև հաղորդավարների կողմից ներկայացվեց հայկական դուդուկի պատմությունը, որից հետո «Զաքարյան դպրոց-ստուդիոյի» սան Ռուբեն Խաչատրյանը ներկայացրեց դուդակի կենդանի կատարում:

Ազգային ավանդույթները ներկայացնելիս խոսվեց նաև հայկական հարսանիքի, դրա կազմակերպման մասին, որից հետո երաժիշտներ Արթուր Բարխուդարյանի, Գևորգ Ավակիմյանի և Արսեն Ասլանյանի կատարմամբ հնչեց երաժշտական հատված հայկական ավանդական հարսանիքից: Միջոցառմանը ներկայացվեց նաև հայկական ազգային պարը՝ «Արեգ» ավանդական պարի խմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար Արտավազդ Այվազյան), ովքեր ներկայացրին «Կարնո քոչարի» և  հաղթական «Յարխուշտա» պարերը: Դուդուկի «Պեպոյի երգը» երգի երաժշտության ուղեկցությամբ բեմը տրամադրվեց Վրաստանը ներկայացնող ուսանողներին, ովքեր ծանոթացրեցին սեփական պատմությանն ու մշակույթին: Որպես անակնկալ ՝ երաժիշտները Վրաստանին նվիրեցին վրացական պարեղանակ: Հաջորդիվ բեմ հրավիրվեց իրանցի հրավիրյալ ուսանող Յաղուբզադե Շաբեսթարի Պարսան, ով ներկայացրեց նաև Իրան-Հայաստան բարեկամությանը բնորոշ մի շարք փաստեր:

Այնուհետև հերթը Իրաքի ուսանողների ներկայացմանն էր: Վերջիններս կատարեցին նաև իրենց ազգային երգը, պարը, ներկայացրին ազգային տարազը, խոսեցին Իրաքում հայերի դերի մասին: Որպես ազգերի համընդհանուր ընկերության նշան՝ ԵՄՀ ուսանողական խորհուրդը միջազգային ուսանողների հետ միասին ներկայացրեց նախապես բեմադրված պարային համար: Ավարտին միջոցառման բոլոր մասնակիցները բռնեցին շուրջպար:

Առանձին տաղավարներով իրենց ազգային խոհանոցը ներկայացրին Հայաստանի, Վրաստանի, Իրաքի ուսանողները:

Միջոցառումը ամփոփվեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի երախտիքի խոսքով, ով շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար և կարևորեց ազգերի համախմբությունն ու ընկերությունը մեկ հարկի տակ, ինչպես նաև շնորհավորեց բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

IMG 9865

ԵՄՀ Ուսանողական խորհուրդը և Շրջանավարտների ասոցիացիան միասին պատրաստել էին  անակնկալ բոլոր հրավիրյալ մասնակիցներին՝ շնորհակալագրերի տեսքով, որոնք հանձնվեցին իրանցի հրավիրյալ ուսանող Յաղուբզադե Շաբեսթարի Պարսային, երաժիշտներին,

«Արեգ» ավանդական պարի խմբին՝ ի դեմս  գեղարվեստական ղեկավար Արտավազդ Այվազյանի:

Վերջում բոլոր մասնակիցները և հյուրերը հրավիրվեցին տաղավարների մոտ ազգային ուտեստների հյուրասիրության: