2017 թվականի դեկտեմբերի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հերթական գիտագործնական սեմինարը՝ նվիրված «Հայաստան-ԵՄ հարաբերություններ. երեկ, այսօր, վաղը» թեմային։
Թեման ներկայացնում էր իրավագիտության ամբիոնի դասախոս Մարատ Ատովմյանը:
Սեմինարը բաղկացած էր երկու` տեսական և գործնական մասերից: Տեսական մասում վերլուծվեցին Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվող հիմնարար բնույթ կրող փաստաթղթերը, որոնք թույլ են տալիս լայնածավալ համագործակցություն իրականացնել քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրինաստեղծ գործընթացների և մշակույթի ուղղություններով:
Մանրամասն քննարկվեցին ԵՄ օժանդակությունը Հայաստանին, այնուհետև ԵՄ-ն որպես Հայաստանի կարևոր առևտրային գործընկեր՝ անդրադարձ կատարելով նորարարության և մրցակցության ոլորտում համագործակցության դյուրացմանը:
Սեմինարի երկրորդ հատվածում Մ.Ատովմյանը անդրադարձ կատարեց նաև ԵՄ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերին, այնուհետև ԵՀԳԳ/ԵՀԳ գործիքների ներքո ֆինանսավորվող տարածշրջանային ծրագրերին, նշված հարցերի շուրջ ծավալվեց մտքերի փոխանակում և բուռն քննարկում` նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո:
Հավելենք, որ գիտագործնական սեմինարին ներկա էին ԵՄՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը: