Ս.թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, «Հանրալեզվաբանություն (սոցիոլինգվիստիկա). բարբառների տարատեսակները և լեզվի փոփոխությունները» թեմայով զեկույցով հանդես եկավ «Օտար լեզուների և գրականության» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ոսկանյանը, ով Էրազմուս + ուսանողների միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառությունը անց է կացրել Վալենսի համալսարնում (Իսպանիա) :
Զեկույցի լեզուն անգլերենն էր՝ հաշվի առնելով, որ քննարկմանը մասնակցում էին ԵՄՀ միջազգային ուսանողները:
Բանախոսը նախ բացատրեց սոցիոլինգվիստիկայի էությունը, այնուհետև անդրադարձավ տարատեսակներին, յուրաքանչյուրի կիրառման առանձնահատկություններին, մասնավորապես խոսեց լեզվի բազմազանության և նրա փոփոխման վրա ազդող հիմնական գործոններից: Թեմայի շրջանակներում բանախոսը սահմանեց «լեզու» և «բարբառ» հասկացությունները, անդրադարձավ բարբառի տեսակներին՝ խոսելով դրանց տարբերությունների մասին: Գ. Ոսկանյանը ներկայացրեց նաև բարբառների տարատեսակները՝ որպես օրինակ մեջբերելով արաբերենը իր բարբառներով, անցկացրեց լեզվաբանական համեմատականներ հայերենի, անգլերենի և արաբերենի միջև: Ուսանողների ուշադրությունը առավել մեծացավ, երբ բանախոսը ներկայացրեց հայերենի, անգլե րենի և արաբերենի հնչյունաբանությունը:
Ավարտին Գ.Ոսկանյանը ցուցադրեց հնչարտաբերման բարդությունների մասին տեսահոլովակ:
Հանդիպումը կրում էր ինտերակտիվ բնույթ, որի ժամանակ ծավալվեց երկխոսություն հայ և իրաքցի ուսանողների միջև. յուրաքանչյուրը փորձում էր հաղորդակցվել դիմացինի հետ իր ընկերոջ լեզվով:
Հավելենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՄՀ ուսանողները՝ այդ թվում օտարազգի ուսանողներ, մագիստրոսները: