Ս.թ. նոյեմբերի 24-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ մեթոդական վերապատրաստում, որը վարում էր կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտ.գիտ.թեկնածու Իլոնա Ալեքսանյանը:
Վերապատրաստման թեման էր «Բարձրագույն կրթության համակարգում ինտերակտիվ ուսուցման մեթոդի արդյունավետությունը»: Թեմայի շրջանակներում բանախոսը հանգամանալից խոսեց ինտերակտիվ մեթոդներից, կարծիք հայտնեց, որ ուսուցման ժամանակ ներկայացված մեթոդներից յուրաքանչյուրի ընտրությունը կախված է մանկավարժական մոտեցումից և լսարանի պահանջից: Այնուհետև Ի.Ալեքսանյանը անդրադարձավ դասընթացի կազմակերպման ժամանակ դասախոսի դերին:
Հանդիպման ժամանակ բանախոսին տրվեցին մի շարք պարզաբանող հարցեր, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում։
Հիշեցնենք՝ մեթոդական վերապատրաստմանը ներկա էին ԵՄՀ ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը։
Վերապատրաստումը իրականացվեց ԵՄՀ Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի կողմից պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ամենամյա վերապատրաստումների շրջանակներում։